Ո՛չ թուրքական ապրանքներին

30.09.2020, ԵՐԵՎԱՆ

Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը:
 

«Այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:
 
Մեր ողջ անձնակազմով պատրաստ ենք միշտ սատարելու մեր սահմանապահ քաջ զինվորին այս դժվարին և օրհասական պահերին։

Մեր օգնությունն ու զորակցությունն ենք փոխանցում մեր անվախ զինվորներին, մեր ուժը միասնության և հավաքական լինելու մեջ է։ Աստված պահապան Հայ ժողովրդին»,- ասված է սուպերմարկետների ցանցի տարածած հաղորդագրությունում։