Անտերությունից փլուզվել է Դաշտադեմի ամրոցը

29.05.2023

Փլուզվել է «Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցի` կենտրոնական մուտքից աջ գտնվող պարսպի հատվածը:

Փլուզվել է անտերությունից, որին տասնամյակներ շարունակ արժանանում են մեր հնադարյան եկեղեցիներն ու ամրոցները: Պետական որևէ խնամքի նրանք չեն արժանանում:

Ցինիզմի դրսևորում է այն, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը՝ հայտնելով Դաշտադեմի ամրոցի հետ տեղի ունեցածի մասին նշել է, որ այն իբր «փլուզվել է հորդառատ անձրևներից»:

Հարգելիներ, թույլ տվեք տեղեկացնել, որ աշխարհում անձրևներից ամրոցները փլուզվում են միայն կատարյալ անտերության հետևանքով:

Դաշտադեմը 11-20-րդ դարերում կառուցված ամրոց է Արագածոտնի մարզի համանուն գյուղում՝ նրա հարավային եզրին։ Տեղակայված է Արտենի լեռան հարավարևելյան կողմում տարածվող լայնարձակ սարահարթի վրա։