Նսեմացրեց ու գնաց

25.11.2020

«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ Կարապետյանն այն պատգամավորն է, որը պատերազմի ամենաթեժ օրերին՝ հոկտեմբերի 12-ին, «Ֆեյսբուք»-ում գրառում արեց` հերոսացնելով Նիկոլ Փաշինյանի որդուն, որն, իբր չվախենալով գրադի հարվածներից մնացել էր դիրքում, իսկ ողջ զորքը փախել էր։

Բանակին նսեմացնելու համար Կարապետյանն արժանացավ խիստ քննադատության և վիրավորանքների, ինչից հետո ջնջեց գրառումը։