Արցախի նախագահի համար շքեղ առանձնատուն է կառուցվում Սևանի ափին

10.08.2022

Սեւանի ափին «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից կառուցվող շքեղ առանձնատան կողքին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շքեղ առանձնատունն է կառուցվում: Այս մասին գրում է Առավոտը՝ հիշեցնելով, որ Արման Հակոբջանյանը Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին է:

Արայիկ Հարությունյանի կառուցվող առանձնատան վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նրա խոսնակ Լուսինե Ավանեսյանից, սակայն, նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին ու գրավոր հարցմանը:

Ինչ վերաբերում է «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի կառուցվող առանձնատանը, ընկերության խոսնակ Նարեկ Սահակյանը չմեկնաբանեց:

Առանձնատները կառուցվում են Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող հողատարածքի վրա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

ԱՌԱՎՈՏ