Գլխավոր Սև Հովազն էլ չկա...

17.10.2020

Մեր Ռուստամը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր սև հովազը, «Սև հովազ» ջոկատի հրամատատարը էլ չկա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ հերոսի սիրտը կանգնեց: Արցախում թուրքի անօդաչուն հարվածել է Ռուստամի մեքենային ու 29-ամյա որդին, հերոս որդին տեղում մահացել էր: Մեր հերոս բժիշկները թե Ստեփանակերտում, թե «Էրեբունի» կլինիկայում ամեն ինչ արեցին Ռուստամի, արցախյան բոլոր պատերազմներով անցած հերոս Ռուստամի կյանքը փրկելու համար: Չստացվեց:

Կյանքի հետ անհամատեղելի էին բեկորային վնասվածքները: Սատկացնելու ենք, մինչև վերջին թուրքի լամուկը սատկացնելու ենք: Վրեժդ լուծելու ենք Ռուստամ ջան ու բոլոր հերոս տղաներ»: