Դեն Բիլզերյանը հայտնել է իր ամուսնության մասին

25.07.2022

Ամերիկահայ «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանն ակնարկել է, որ ամուսնացել է։ «Վերջապես ես դա արեցի»,- «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարը մակագրել է նա՝ նշելով «Ֆրանսիական Ռիվիերան»:

Նշենք, որ ոչ բոլոր օգտատերերն են հավատում էպատաժային միլիարդատիրոջ խոսքերին։ «Վերջապես տաբատ ես կրե՞լ», «Չեմ հավատում», «Ավելի քիչ մրցակիցներ մնացին», - գրում են նրանք՝ հիշեցնելով, որ Բիլզերյանը բազմիցս խոսել է ամուսնության բացասական կողմերի մասին։

«Ամուսնությունն Ադամից եւ Եվայից ի վեր կյանքերի ոչնչացում է», - գրել էր նա սոցիալական ցանցերում: