Ձերը՝ ձեր դեմ

17.06.2020, ՏԱՎՈՒՇ

Համացանցում տարածվել է լուսանկար, որում հայ զինծառայողներ են՝ SkyStriker հարվածային  ԱԹՍ-ի հետ։ Լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է օգտատեր Վիտալի Մանգասարյանը՝ նշելով, որ այն անվնաս վիճակում հայտնվել է հայ զինծառայողների մոտ, ինչը ինժեներներին թույլ կտա մանրամասն ուսումնասիրել այն։