Երբ մի երգիչ է մահանում, բոլորը սկսում են լալ ու հառաչել, երբ երկիրն է մեռնում` բոլորը թքած ունեն

20.12.2023

Երբ հայտնի երգիչը մահանում է, երկիրը սուզվում է վշտի մեջ. նրա երկրպագուներն ու քաղաքացիները միաբերան խոսում են նրա կորստի մասին, այն մասին, թե որքան մեծ էր նա, ինչպիսի ոգեշնչում էր նա այդքան շատերի համար: Սակայն, երբ երկիրը, որտեղ ապրում և սնվում են այս նույն երգիչները, գտնվում է կործանման եզրին, հասարակության արձագանքը անտարբեր է մնում։

Ինչո՞ւ է այդքան տարբերություն մեկ մարդու կորստի և մի երկրի ժողովրդի կորստի միջև։ Օրինակ, Արցախի կորստի, որի մասին հիմա քչերն են հիշում:

Այս երևույթը կոչվում է երկակի ստանդարտներ, երբ երգչի կորուստը համարվում է նշանակալի, բայց երկրի գլխին պատահած ողբերգությունը հաճախ ընկալվում է որպես պարզ կամ պարզապես անտեսվում:

Մենք՝ որպես հասարակություն, ընկղմված ենք ցածր հաճույքների ու զվարճությունների մեջ։ Մենք ավելի շատ ենք գնահատում գեղեցիկ երգերն ու պարողներին, քան մեր երեխաների ու թոռների կյանքն ու բարեկեցությունը:

Ժամանակը չէ՞ մտածելու, թե ինչու է մեկ մարդու մահը, անկասկած, տաղանդավոր, շատ ավելի շատ էմոցիաներ առաջացնում, քան սպառնալիքը ողջ հասարակության կյանքին: