Թեհլերյանը՝ շենքերի արանքում

24.04.2020, ԵՐԵՎԱՆ

Կրկին ու կրկին բարձրաձայնում եմ մեր ազգային արժանապատվությանն առնչվող այս խնդիրը։ Ամո՛թ մեզ..

Աջափնյակի Շինարարների փողոցի մի անշուք բակի աննկատ անկյունում է տեղադրված ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆԻ կիսանդրին։ Սա՞ է արդյոք մեր ազգային արժանապատվությունը փրկած հայ վրիժառուին գնահատելու մեր շնորհքն ու կարողությունը։ Իբրև հայ մարդ՝ ես խորապես վիրավորված եմ։

Մինչդեռ Ծիծեռնակաբերդի ոլորաններից մեկում կանգնեցված լինելու դեպքում պատվանդանը մշտապես կծածկվեր ծաղկաբույլերով։

Ջեմմա Բառնասյան