Հայաստանը՝ հետհամաճարակային շրջանի չբացահայտված ուղղություն․ Еuronews

24.07.2022

Ճանապարհորդությունների հետհամաճարակային շրջանում Հայաստանը դիրքավորվում է որպես չբացահայտված ուղղություն, գրում է Euronews-ը։

Այցելուներին առաջարկվում է ճանապարհորդել մայրաքաղաք Երևանից դուրս և ուսումնասիրել Հայաստանի գյուղական և լեռնային շրջանները:

«Մենք ունենք նոր խորագիր՝ «Հայաստան. թաքնված հետքը»,- Euronews Travel-ին ասել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը։

«Մենք շատ թաքնված գոհարներ ունենք: Մենք ունենք զարմանալի տեսարաններ, հիանալի լանդշաֆտներ արշավների, բնության և արկածային զբոսաշրջության համար: Բայց մենք ուզում ենք համոզվել, որ կկարողանանք պահպանել դրանք»,-նշել է նա:

Հայաստանի «թաքնված ուղին» այցելուներին հրապուրում է մնալ բազմաթիվ հեռավոր գյուղերից մեկում՝ զգալով տեղացիների հյուրընկալությունը:

Հայաստանում «թաքնված ուղի» դուրս գալը նշանակում է նաև բացահայտել երկրի հարուստ կրոնական և հոգևոր ժառանգությունը:

Հայաստանը ամենավաղ քրիստոնեական քաղաքակրթություններից մեկն է, որի առաջին եկեղեցիները, ինչպես ասվում է, հիմնադրվել են չորրորդ դարում:

«Մենք ունենք հազարավոր եկեղեցիներ և վանքեր ողջ Հայաստանում։ Նրանցից շատերը դուրս են գտնվում են մարզերում, ինչը ստիպում է մարդկանց հեռանալ մայրաքաղաքից»,- ասում է Պօղոսեանը։

Երկրի ամենակարևոր և եզակի կրոնական վայրերից է հրապուրիչ Գեղարդի վանքը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կարգավիճակ ունի:

Գտնվում է Ազատի վերին հովտում, Կոտայքի մարզում, այն մասամբ շրջապատված է ժայռերով և մասամբ փորագրված է հարակից սարից։ Այն պարունակում է մի քանի եկեղեցիներ և դամբարաններ, որոնք թվագրվում են 4-րդից 13-րդ դարերը։

Euronews-ը հիշեցնում է, որ դեպի Հայաստան ուղիղ չվերթեր են իրականացվում մի քանի եվրոպական երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Գերմանիայից և Լեհաստանից։