Հաց չի ուտոմ դավաճանի պատճառով

30.11.2020

«Հայոց ազգային գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավար Արշակ Զաքարյանը կառավարության շենքի դիմաց հացադուլ է հայտարարել և պահանջում է Նիկոլ Փաշինյանին դավաճանության համար պատասխանատվության ենթարկել:

Նրա խոսքով` Փաշինյանը պետք է ենթարկվի պատասխնատվության պետության և ազգի հանդեպ հանցագործությունների համար:

«Պահանջում եմ բոլոր այն մարդկանցից, որոնք 2.5 տարի առաջ այս հարթակից խաբվելով, հավատալով, վստահելով այս պատուհասը բերեցին մեր գլխին, բարի լինեն, իրենց սխալն ուղղեն և նույն ձևով հավաքվեն այստեղ, այդ մարդուն կանչեն պատասխանատվության: Իմ կարծիքով` Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի հայրենիքի, պետության հանդեպ դավաճանության համար»,–ասաց նա։

Նրա խոսքով` ինքը չի պահանջում Փաշինյանի հրաժարականը, քանի որ ինքը` որպես քաղաքացի, Փաշինյանին չի ընտրել:

«Իրավապահ մարմիններն էլ շատ լավ գիտեն, որ հանցագործություն է տեղի ունեցել: Ես իրավաբան չեմ, բայց գիտեմ, որ խորհրդարանական երկիր ենք:

Ստորագրվել է մի փաստաթուղթ, որը ոչ մեկից չեն հարցրել, այսինքն՝ մի մարդ իր քմահաճույքով որոշել է երկրի բախտը, որը հանցագործություն է, սահմանադրական կարգի տապալում է: Այդ մարդիկ, որ 2.5 տարի առաջ իրեն ընտրեցին, հիմա չպետք է նայեն, որ ցուրտ է, ձյուն է, նույն ձևով պետք է դուրս գան և պատասխանատվության կանչեն այդ մարդուն», -ասաց Զաքարյանը:

Նրա կարծիքով՝ գալիք իշխանությունը չպետք է ձևավորված լինի մեկ անհատի շուրջը, պետք է ձերբազատվել անհատի պաշտամունքից։

Հիշեցնենք` ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նոյեմբերի 23–ից կառավարության շենքի մոտ անժամկետ հացադուլ է հայտարարել` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրան էր միացել նաև ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը, որը երեկ դադարեցրեց հացադուլը։ Ավելի վաղ բժիշկները նրան նման խորհուրդ էին տվել, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր։