Թշնամին Սոթքում է

16.11.2020

Իսրայելական զրահամեքենաներով մոտ 250 ադրբեջանցի զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան, մտել են Սոթքի հանքի տարածք, որտեղ 7 ժամկետային զինծառայող է եղել։ Ադրբեջանցիներն ասել են՝ սա մեր տարածքն է, հեռացեք այստեղից։

Զինծառայողները զանգահարել են տարբեր պատասխանատուների, ոչ ոք չի պատասխանել, ստիպված հանքի տնօրինությունն է գնացել ադրբեջանցիների հետ բանակցելու, չիմանալով՝ ինչ ասել, փորձում են կապվել պատկան մարմինների հետ, ոչ ոք չի արձագանքել։

Դժվարությամբ խնդրում, համոզում են, թե սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում։ Նրանք էլ ասում են՝ վաղը գանք, այստեղ չլինեք, թե չէ չգիտենք, ինչ կլինի...

Տեսանյութը՝ Դավիթ Ջալալյանի ֆեյսբուքյան էջից։