Նրա նկարները ճեղքում են հայկական իրականությունը. lemur.ooo-ի մտքի թռիչքը մեր առօրյայի վրայով

Пост обновлен 12 июля 2021 г.

11.07.2021, ԵՐԵՎԱՆ

Ինստագրամի հայկական տիրույթում երկու տարի է իր ուրույն գեղարվեստա-վավերագրական ոճով է առանձնանում lemur.ooo էջը։ Միահյուսելով իրականն ու երևակայականը, անցյալը, ներկան ու ֆուտուրիստական ապագան էջի հեղինակը տեղափոխում է մեզ մեկ այլ իրականություն՝ այնքան մոտ տեխնոլոգիաների ու նեյրոցանցերի դարում, բայց միևնույն ժամանակ այնքան հեռու թվացող։

#Ուրիշաչքերով նայելով մեզ շրջապատող սովորական իրերին՝ խտացնելով իրականությունը, ուղերձ հղելով ներկային և ապագային, էջի հեղինակն իր ֆուտուրիստականությամբ հանդերձ հասնում է պատկերների բացառիկ ռեալիստականության։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առեղծվածային հեղինակի գործերից մի քանիսը։