Ռուսաստանում նպատակաուղղված զորակոչվում են անհամաչափ մեծ թվով հայեր

22.09.2022

Մտահոգիչ տեղեկատվություն է ստացվում Ռուսաստանից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, տեղաբնակ ՌԴ քաղաքացի հայերի զորակոչման տեղատարափ է սկսվել: Հավանաբար, զինկոմիսարիատները նախընտրում են զորակոչել առավել խոցելի խմբերի ներկայացուցիչներին, որոնց շարքում նաև մեր հայրենակիցներն են, որոնց հիմնականում ՌԴ քաղաքացի են դարձել հիմնականում զանազան մութ սխեմաներով և իրենց պարտքն են համարում պաշտել ռուսական իմպերիան և դրա ցարին:

Կրեմլի ուկրաինական արշավում ևս լայնորեն կիրառվում է ազգային փոքրամասնությունների օգտագործման յուրահաուկ մարտավարություն:

Մասնավորապես, շատ են Դաղստանից հավաքագրվածների կորուստների մասին մամլո հաղորդումները:

Ցավոք, հոծ հայկական բնակչություն ունեցող շրջաններից եկող մասնավոր տեղեկատվությունը վկայում է զորակոչվող հայ տղամարդկանց անհամաչափ մեծ թվաքանակի մասին: