Ռուսները հասան իրենց ուզածին. Հայաստանը՝ հակառուսականության պիկին

21.09.2023

Ֆեյսբուքի հայ օգտատերերը տարածում են Մարգարիտա Սիմոնյանի և Կրեմլի քարոզիչ այլ հաղորդավարների նույնանման, նույն տեղում գրված տեքստը, որով նրանք հայ հանրությանը կոչ են անում դուրս գալ հրապարակ և տապալել Նիկոլ Փաշինյանին:

Ես կարծում եմ, որ այդ կոչերը լուրջ ազդեցություն չեն թողնելու: Գնացողը գնալու է, չգնացողը չի գնալու: Եթե փողոցում ցուցարարների քանակը ավելանա, ապա դա բացարձակապես կապված չի լինելու Մարգարիտայի, Սոլովյովի և մյուսների կոչերի հետ:

Հակառակը, քանի որ Հայաստանն ապրում է իր պատմության հակառուսականության երկրորդ մեծագույն փուլը, ապա Կրեմլի ռուս հաղորդավարների հորդորները կարող են հակառակ էֆեկտն ունենալ:

Հ. Գ. Հայաստանը իր պատմության ընթացքում, իմ դիտարկումով, երեք հակառուսական տրամադրությունների փուլ է ունեցել.

ա/ 1920թ ամռան-աշնան շրջանում, երբ բոլշևիկներն ու քեմալականները Ադրբեջանի հետ մասնատեցին հայկական տարածքները, այսինքն՝ ՀՅԴ Բյուրո-կառավարության շրջանում, երբ վարրապետը Համո Օհանջանյանն էր,

բ/ 1991թ. Օղակ գործողության օրերին, երբ խորհրդային բանակը ադրբեջանական միլիցիայի հետ դեպրոտացիա և ջարդ իրականացրեց Արցախում և Նոյեմբերյանում,

գ/ մեր օրեր, երբ օրեցոր մեծանում է ռուսական պետական/քաղաքական շրջանակների հակահայ/հականիկոլ ընթացքը և որպես հակազդեցություն՝ հայկական կողմից առկա են հակառուս տրամադրություններ:

Թաթուլ Հակոբյան