Սարսափելի ահաբեկչություն Մոսկվայում՝ ադրբեջանցի Արազ Ագալարովին պատկանող Crocus City Hall համերգասրահում. տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրվորներ, շենքն այրվում է, ներսում մարդիկ կան

22.03.2024

✹ Մարտի 22-ի երեկոյան Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում Պիկնիկ խմբի ելույթից առաջ զինված մարդիկ կրակ են բացել և նռնակներ նետել։ Շենքում հրդեհ է բռնկվել:

✹ Ռուսական տելեգրամ-ալիքները գրոմ են տասնյակ զոհերի ու հարյուրավոր վիրավորների մասին։

✹ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ հարձակվողները եղել են առնվազն երեքը, նրանք կամուֆլյաժով են եղել։ Mash-ը հրապարակել է հարձակման առաջին վայրկյանների տեսանյութը, որում պատկերված են երկու հարձակվողներ։ Նրանք զինված են ավտոմատներով։

✹ Դեպքի վայր են մեկնում ՕՄՈՆ-ի աշխատակիցները, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Շենքում կարող են պատանդներ լինել. RIA Novosti-ի թղթակիցը հաղորդում է, որ շենքում հրդեհը սկսվել է այն բանից հետո, երբ հարձակվողները նռնակ կամ հրկիզող ռումբ են նետել։

✹ Շենքի տանիքը սկսել է փլուզվել։