Վարդգես Գասպարին հին գործին է անցել՝ մոռանալով, որ «Նոր Հայաստանում» օրական մի պառկելու առիթ կա

08.06.2023

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին նախօրեին պառկած բողոքի ակցիա է իրականացրել Կառավարության շենքի մոտ: Նա պարզել է «Մարդու վրա թքելն արդարացում չունի» պաստառը և նշել, որ այսկերպ իր բողոքի ձայնն է բարձրացնում ԱԺ նախագահի՝ քաղաքացու վրա թքելու միջադեպի հետ կապված:

Վարդգես Գասպարին, հինգ տարի լռելուց հետո հին գործին է անցել:
 

Այս առիթով, օրինակ, Չորրորդ իշխանություն թերթը Վարդգես Գասպարիին խորհուրդ է տալիս փոխել բողոքի ակցիաների «ֆիրմային» ոճը: Թե չէ տարին տասներկու ամիս այդպես էլ պառկած է մնալու:


 
Մի օր պառկեց ի նշան բողոքի, որ Ալեն Սիմոնյանը մարդու դեմքին թքել է, մյուս օրը պիտի նորից պառկի, օրինակ, քանի որ Դիլիջանի քրեականի պետը 16 տարեկան պատանուն է ծեծել, երրորդ օրը պառկի՝ հաշվի առնելով, թե ինչպես է Թալինում ՔՊ-ական պաշտոնյան 7-ամյա երեխայի հախից գալիս:


 
Ու այդպես ամեն օր: Մեր իշխանական պաշտոնյաները Գասպարինն ասֆալտից կանգնելու որևէ շանս չեն տալու: