Վրայից փախածը

20.12.2020

Միքայել Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այս ի՞նչ է կատարվում լրատվական դաշտում...

Պարտված երկիրս նմանվել է «ամուսինը վրայից փախած» կնոջ։ Ամեն օր 10 բախտագուշակի ու թուղթուգիր անողների մոտ է գնում, հորոսկոպի ու սոդայի ամենաբուժիչ հրաշքներով ա ապրում։

Հոդվածը հոդվածի հետևից էշություններ է, որ պտտվում է «տունը մնացած» լրատվակամ կայքերով։

Վերնագրերը՝

1. Վանգան ասել է՝ Ադրբեջանին քիչ է մնացել, բռնվեք;

2. Ադրբեջանի կորած գյուղում հավերը սկսել են դիետա պահել, վախճանը մոտ է;

3. Ալիևան քրտնած պատմում է իր երազը, սպասվում է ջրհեղեղ;

4. Նավթամուղում հայտնաբերվել է տարօրինակ արարած, որը պատմել է Ղարաբաղի մոտալուտ կորստի մասին։

***

30 տարի էշությամբ զբաղվեցինք՝ դաս չքաղեցինք... Դեռ շարունակում ենք...