top of page

«Коммерсантъ». Աղդամով ճանապարհը միևնույն է բացվելու է

11.08.2023



Աղդամով ճանապարհը միևնույն է բացվելու է։ Այս մասին «Коммерсантъ» թերթին ասել է տարածաշրջանի իրավիճակին ծանոթ զրուցակիցը ռուսական պետական կառույցներում։


Նրա խոսքով՝ Սերգեյ Լավրովն առաջարկել է տարբերակ, որին սկզբում համաձայնել են թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ արցախցիները։ Դրա էությունն այն էր, որ բացվի Աղդամով ճանապարհը եւ դրանով սկսվի անհրաժեշտ ամեն ինչի ներկրումը ԿԽՄԿ-ի միջոցով։ Իսկ այդ տեղով շարժման սկսվելուց ուղիղ մեկ օր հետո, համաձայն Մոսկվայի առաջակի, կվերականգնվեր նաեւ շարժումը Լաչինի միջանցքով։ «Այս տարբերակը բարձր պատրաստվածություն ուներ»,- ասել է «Ъ»-ի աղբյուրը։


Մոսկվայում իրադրությունը գնահատում են որպես շատ բարդ եւ կարծում են, որ Բաքուն զիջումների տրամադրված չէ։ «Իրավիճակն ինչ-որ կերպ հանդարտեցնելու բոլոր փորձերը, որոնք նախաձեռնում ենք մենք, արեւմտականները, միջազգային կազմակերպությունները, ոչ մի բանի չեն հանգեցնում։ Բաքուն չի նահանջում»,- նշել է նա։


Ընդ որում՝ նշել է նա, Արցախի իշխանությունները եւս համառում են։


Բայց, նրա խոսքով, Ստեփանակերտը հետո պայման է առաջադրել, որպեսզի Լաչինը բացվի ոչ թե 24 ժամ հետո, այլ անմիջապես, հետո ԼՂՀ-ն հայտարարել է, որ Աղդամով չպետք է ադրբեջանական ծագման ապրանքներ մատակարարվեն, հետո տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի հետ կապված սկանդալը, որի անհապաղ ազատ արձակումն են պահանջում ԼՂՀ իշխանությունները։ Արդյունքում՝ փոզխիջում չստացվեց։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page