Ադրբեջանական զինուժը ականանետից կրակ է բացել Արցախի ուղղությամբ. զոհեր չկան
- YO
- 28 июн. 2023 г.
- 1 мин. чтения
28.06.2023

Արցախի ՊԲ. ադրբեջանական զինուժը հունիսի 27-ի ժամը 20:25-ի սահմաններում ականանետից կրակ է բացել Կիչանի և Ճանկաթաղի ուղղությամբ:
Կրակը բացվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի վիրավորման մասին ապատեղեկատվության տարածումից հետո։
Հայկական կողմը կորուստներ չի կրել:
Հրադադարի ռեժիմի խախտման մասին զեկուցվել է ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարությանը։