top of page

Ադրբեջանական լրատվամիջոցները ցնծում են Փաշինյանի հայտարարությունների առիթով

23.05.2023

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրի ամենաբարձր լեռը ոչ թե Արարատն է (Ագրի դագը), այլ Արագածը»,- Փաշինյանի այսօրվա ասուլիսից այս հատվածն է մեջբերել ադրբեջանական Report-ը։


Ադրբեջանական լրատվամիջոցները Փաշինյանի ասուլիսից հետո ուղղակի ցնծության մեջ են։ Մեկ մի ասածին են հղում անում, մեկ՝ մյուս, բոլորը՝ իրենց շահերից բխող, հօգուտ իրենց երկրի։ Անգամ Թուրքիայի դիրքերից են հրճվում, որ Հայաստանի ղեկավարը հայտարարեց՝ Թուրքիայի նկատմամբ տարածքային ոչ մի պահանջ Հայաստանը չունի։


Հենց այդպես էլ ասաց՝ մոռացեք Արարատ սարի մասին, որովհետև եթե անգամ հայ դպրոցականն է Արարատ ասում, անթույլատրելի է, անընդունելի, Թուրքիան կմտածի, թե մենք Արարատ սարն ուզում ենք վերադարձնել։ Բայց մենք ուզո՞ւմ ենք։ Հայաստանի, Սփյուռքի, Արցախի անունից հանդես եկավ ընդամենը մեկ հոգի ու հայտարարեց՝ մեզ Արարատ սարը պետք չէ. ասել է թե՝ Հայոց ցեղասպանության ճանաչում, ընդունում չենք ուզում, Արևմտյան Հայաստանից հրաժարվում ենք, Թուրքիայից բացառապես ոչինչ չենք պահանջում։


«Եթե երեխաները Հայաստանի ամենաբարձր լեռն անվանում են Արարատ, ոչ թե Արագած, սա նշանակում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից»,- ասաց նա՝ նշելով, որ եթե կան պահանջներ, ապա ինչո՞ւ Թուրքիան պետք է աջակցի  Հայաստանի զարգացմանը։


Ո՞րն է Հայաստանի ամենաբարձր լեռը, պատասխան՝ Արագած»,- Փաշինյանի խոսքը մեջբերել է ադրբեջանական լրատվամիջոցը։

Փաշինյանի զիջողական, պարտվողական, մեղայական հայտարությունը պարարտ հող է նաև Ադրբեջանի համար, թե՝ ես անգամ Թուրքիայից որևէ պահանջ չունեմ, ի՞նչ Աարարատ սար, ի՞նչ բան,  իմ մասով հանգիստ եղեք, ինչքան պետք է, պահանջեք, տվել եմ տալիս եմ, տալու եմ։

Comments


ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page