top of page

Ադրբեջանը պատերազմ է սկսել Արցախի դեմ, ռմբակոծվում են բնակավայրերը, կտրված է հեռախոսակապը

  • 19 сент. 2023 г.
  • 1 мин. чтения

19.09.2023



Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի դեմ, ռմբակոծվում են բնակավայրերը:


Ստեփանակերտում այս պահին օդային տագնապ է հայտարարված:

Քաղաքում լսվում են հրետանու ձայներ, սակայն հայտնի չէ, թե որ ուղղությամբ են կրակոցները:


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց Լեռնային Ղարաբաղում փաստացի ագրեսիայի և էթնիկ զտումների մեկնարկի մասին՝ նշելով, որ «ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը և թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությունը տեղեկացված են ձեռնարկված միջոցառումների մասին։


Ստեփանակերտում խափանված է հեռախոսակապը:

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page