top of page

Ազատամարտիկների ցուցակը Բաքվին է փոխանցվել Երևանից կամ Ստեփանակերտից. մի խայտառակության պատմություն

1 авг. 2023 г.
2 мин. чтения

Обновлено: 2 авг. 2023 г.

01.08.2023



«Պետական քաղաքականություն չի այն առումով, որ մենք շարունակում ենք հարգել մեր միջազգային պարտավորությունները» ու այդ «դիրքորոշումը լեգիտիմ է»,- հուլիսի 25-ին ԶԼՄ-ներին տված այս պատասխանն / 4:27:32րոպե, https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=1316569078938686/ աշխարհին ու իլհամին ուղարկված մեսիջ է այն մասին, որ ՀՀ-ն չի՜ հիշել, չի՜ հիշում, չի՜ հիշելու Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների գոյությունը, նրանց փախստական դառնալու պատճառները:

Իսկ իլհամը տեր է բոլոր կեղծ պատմություններին, որ այդպես ջանադրաբար հորինել ու շրջանառում են, նաև «խոջալուի» միֆին: Այսօր իլհամի ձեռքի տակ է 1988-1992 թվականներին Բաքվի կողմից հայության դեմ տարված ցեղասպանությունը զսպած հայ ազատամարտիկների ցուցակը, որն անկասկած է, որ Բաքվում հայտնվել է Երևանից ու Ստեփանակերտից: Իշխանական վակուում Հայաստանում, որն ակտիվորեն իր հրեշածին նպատակների համար կիրառեց իլհամը:

Որպես «խոջալուի» միֆի հիմնավորում` Բաքուն արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր Խաչի միջոցով ՀՀ տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն:

Բաքուն ստացավ մեսիջ Երևանից, որ չի լինելու Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Շահումյանում, Մարաղայում հայերի հանդեպ 1988-1992 թվականների հանցագործությունների գնահատական ու դատապարտում` որպես պետական քաղաքականություն: Բաքվին հասավ մեսիջ, որ Երևանը վերջնական թաղեց հայ փախստականների խնդիրը, ու Բաքուն հաստատվում է հայի առևանգումով` ձեռնոց նետելով նաև Հակարի կամրջի մոտ հայտնված օտարերկրյա դիվանագետներին:

Բաքուն կշարունակի ու կդիմի 2008 թվականից իր մշակած երրորդ «իրավական թղթապանակին» այն մասին, որ ՀՀ-ն «ավերել է յոթ շրջանները և պետք է տա դրա փոխհատուցումը»: Եթե հուլիսի 25-ին ԶԼՄ-ներին տված պատասխանում հայկական իշխանությունը հիմնավորում է իլհամի առաջին երկու «իրավական թղթապանակների» բովանդակությունը, իբրև թե Հայաստանն է 1991 թվականին հարձակվել, ու արդարացի էր Բաքվի ագրեսիան 2020 թվականի սեպտեմբերին, ապա հիմա` հուլիսի 25-ից հետո, բոլոր հիմքերը կան արդեն անցնելու երրորդին:


Հայաստանում քար էլ չեն թողնի ռազմատուգանքը փակելու համար:

Այսօր Հայաստանին տանում են ինքնալուծարման, բանկրոտի, իսկ դրա հիմքերը նոր չեն դրվել: Հայաստանին տանում են ինքնալուծարման, քանի որ Արցախյան կոնֆլիկտի հիմքից հանված է Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Մարաղայում հայության ցեղասպանության փաստը, ինչից հետևում է ռազմատուգանքը: Նողկալի է, հայությունը ռազմատուգանք կտա, քանի որ չի կարողացել չմորթվել Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Մարաղայում:

Հարցնում է, ցեղասպանություն է, արդյոք, այսօր Արցախի դեմ կատարվողը: Հարցի պատասխանը պետք չէ փնտրել ոչ հարցը տվողի պատասխաններում, ոչ էլ հուլիսի 25-ին ԶԼՄ-ներին տված պատասխանում, այնտեղ համատարած պարտություն է: Հուլիսի 25-ին ԶԼՄ-ներին տված պատասխանում ժխտվեց 1988-1992 թվականների հայոց ցեղասպանությունը`պետական մակարդակով:

Այսօր Արցախի դեմ կատարվողը ցեղասպանություն է, ցեղասպանություն մի ժողովրդի հանդեպ, որի ձեռքից հենց ներսից էլ խլեցին պետականություն կառուցելու ներուժը ու տանում են պետականության վերջանական հյուծման ու ավերման:

Մարիամ Ավագյան, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page