«Ազատության» լրագրող Արմեն Քոլոյանը դարձել է Հանրային ռադիոյի ղեկավար. նա վերջին 28 տարին Պրահայում է բնակվում և ԱՄՆ քաղաքացի է, իսկ Համացանցում առկա են նրա միայն էպատաժային լուսանկարները
- YO
- 29 июл. 2024 г.
- 1 мин. чтения
29.07.2024

Քիչ առաջ Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոյի տնօրեն ընտրեց Արմեն Քոլոյանին, ով երկար տարիներ աշխատում է «Ազատություն» ռադիոկայանում, ապրում է Պրահայում և ՀՀ քաղաքացի լինելուն զուգահեռ նաև ԱՄՆ քաղաքացի է: Ի դեպ, մեզ չհաջողվեց գտնել նրա գեթ մեկ ոչ արտիստիկ լուսանկար: Բոլորը նմանատիպ էին.

Ռադիոյի արդեն նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, ում չներվեց Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցված քննադատությունը և այն պաշտոն արժեցավ, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այդ մասին, նշելով, որ պատրաստվում է բողոքարկել մրցույթի արդյունքները:
Նշենք, որ Խումարյանի օրոք Հանրային ռադիոն պահպանեց իր լավագույն խորհրդային ավանդույթները, սակայն լրատվական բլոկը շարունակում էր հլու-հնազանդ ծառայել օրվա իշխանության օրակարգին: