top of page

Ազնիվ, ազգային և պետականամետ ղեկավար Յակով Զարոբյանի վառ հիշատակին

28.05.2023


Յակով Նիկիտայի Զարոբյանը ծնվել է Արդվինում (սեպտեմբերի 25, 1908, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 11, 1980, Մոսկվա, ԽՍՀՄ):


․․․1925-1941 թվականներին ապրել է Խարկովում։ 1932 թվականին ընդունվել է Կոմունիստական կուսակցության շարքերը։ Եղել է կուսակցական ու պետական աշխատանքների։ 1938 թ․ ավարտել է Խարկովի պոլիտեխնիկ ինստիտուտը։ Մարդը համեստ ու պարտաճանաչ կատարել է իր գործը։ Ոչ մի արտառոց ու ազգօգուտ բան դեռևս չկա։ Ազգայիններիս և ընդհանրապես գաղափարականներիս դա հետաքրքիր չէ։ Բայց շտապել պետք չէ։


․․․ 1960-1966 թվականներին եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար։ 1966-1980 թվականներին եղել է ԽԱՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարի տեղակալ (մեզ ի՞նչ)։


Այն, որ Զարոբյանը ազնիվ, պետականամետ ղեկավար էր, անսովոր երևույթ չէր։


Անսպասելի էր նրա Ազգի նվիրյալ լինելը։ Որտեղի՞ց։ Ինչպե՞ս։ Դրա սպառիչ բացատրությունը չունեմ։


Գուցե՞ իր որդին գիտի։ Գուցե՞ պատասխանը Դերենիկ Դեմիճյանի «Հայը» էսսեի մեջ կա։


Նման մակարդակի նվիրյալ ղեկավար էր Ալեքսանդր Մյասնիկյանը։ Իքնաթիռը պայթեցրին։ Դեռևս կենդանի Գևորգ Աթարբեգյանը մեռնելուց առաջ ասել է․ «Գիտեմ, ո՞վ արեց։ Ես դրան կսատկացնեմ․․․»։ Չհասցրեց։


Ինքը մեռավ․․․

Զարոբյանի անմիջական նախաձեռնությամբ Երևանում, Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա, սկսվեցին 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի կառուցման աշխատանքները։ Նրա օրոք սկիզբ առավ Սարդարապատի հուշահամալիրի ստեղծումը:


Արփա-Սեվան Միութենական կառույցի ակունքներում էլ Զարոբյանն էր։ Բազում գործարաններ, հիմնարկ-ձեռնարկություններ բացեց «ռուսացած» հայը․․․


1966 թվականին Զարոբյանին հաջորդել է Անտոն Քոչինյանը, նրան 1974-ին հաջորդել է Կարեն Դեմիրճյանը։


Ժողովուրդը գոհ էր, չնայած քաղբատարկյալներ ու քաղզոհեր եղան, երկու հանճար զոհվեցին ավտովթարից՝ Պարույր Սեվակն ու Մինաս Ավետիսյանը,


Կոռուպցիա կոչվածը թափ առավ․․․ ցեմենտ էլ գողացան, ինչը մետաստազ տվեց 1988 թ․ երկրաշարժին․․․


ԽՍՀՄ-ից հետո դրածոները փոխարինվեցին գործակալներով...


Համեմատության մեջ զգացինք, որ Կարեն Դեմիրճյանը Ազգային հերոս է։


Ինչի՞ց զգացինք։ Կոմբինկոռմի պակասի՞ց։ Ոչ միայն։ Քանդվեց մեր երկիրը, որ ուներ աշխարհահռչակ Բյուրականի աստղադիտարան, Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտ (Մերգելյանի ինստիտուտ), Ֆիզիկայի Ինստիտուտ, Նաիրիտ, շահավետ գործարաններ ու ձեռնարկություններ․․․


Մերգելյանի ինստիտուտին Մերգելյանի անունը շնորհեց ժողովուրդը և ոչ թե իշխանությունները։


Ո՞վ է ժեխը։


Ո՞վ էր Մերգելյանին նսեմացնու՞մ, քշում կիրովականներ։


Քշեցին բացառիկ հանճարին այքան, որ հասցրին Գլենդել, հազիվ պրծան։


Հիմա, այս ճորտ, բութ ու հակազգային իրողությունից գո՞հ ենք։


Դեբիլների երազանքը կատարվեց։




Զարոբյանի Հիշատակի հավերժացում.


• Զարոբյան փողոց (Երևան)


• 2010 թ. մարտի 25-ին, հաշվի առնելով «Արփա-Սևան» թունելի կառուցման գործում խորհրդային շրջանի պետական-քաղաքական անվանի գործիչ Յակով Զարոբյանի ունեցած նշանակալի ավանդը, ՀՀ Կառավարության որոշմամբ «Արփա-Սևան» թունելն անվանակոչվել է «Յակով Զարոբյանի անվան Արփա-Սևան» ջրատար թունել։


Վիկտոր Վահանյան

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page