top of page

«Աէրոպորտներով վազվզում եմ». FlyOne Armenia կոչվող հրաշք ավիակընկերությունն ու իր անակնկալները

  • YO
  • 16 июл. 2023 г.
  • 1 мин. чтения

16.07.2023



Նախորդ շաբաթ Դյուսելդորֆի օդանավակայանում կրքերը թեժացել են, երբ Հայաստան թռչող ինքնաթիռի տոմսը ձեռքներին մարդիկ միայն օդակայանում են տեղեկացել՝ թռիչքը հետաձգվում է։


Ասում են՝ ազգային փոխադրող ներկայացող FlyOne Armenia ընկերությունից ոչ ոք իրենց չի մոտեցել, որ բացատրի՝ քանի՞ ժամ կամ օր պետք է սպասեն։


«Մոտ 300 հոգի մնացել են առանց թռիչքի: Էսպիսի բան ո՞նց կարելի է անել: Կարո՞ղ եք դուք փոխհատուցել, որ կարողանաք էս ամեն ինչի տակից դուրս գալ», - ասում էր ուղևորներից մի կին: «Առաջին և վերջին անգամ FlyOne-ով... 6-7 ժամ եղավ՝ օդակայաններում կսպասեինք: Հեչ լավ չէ», - ասում էր մյուսը: «FlyOne-ից էլ տոմս առնող չկա, վերջ», - հայտարարում էր երրորդը:


Քաղաքացիներն ասում են՝ մի քանի հարյուր հոգով էին, ոչ սնունդ են տվել, ոչ էլ անգամ ջուր։ Պատմեցին՝ երբ արդեն հուսալքված սկսել են դժգոհել՝ մի մարդ է մոտեցել, ասել, որ տարածքի խանութներից մեկից կարող են ջուր և սնունդ գնել, կտրոններն էլ պահել հետագա փոխհատուցումների համար։ Բայց այդպես էլ չեն ստացել ամենակարևոր հարցի պատասխանը՝ ե՞րբ կարող են Հայաստան հասնել։


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page