top of page

Ալեն Սիմոնյանն է ղեկավարում Թուրքիա մեկնած պատվիրակությունը. կարծում է՝ մոտ ենք կարգավորմանը

  • 3 мая 2023 г.
  • 1 мин. чтения

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3


Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը արդեն ժամանել է Անկարա: ԱԺ նախագահը ֆեյսբուքյան իր սթորիս բաժնում վիդեոհաղորդագրություն է թողել, որտեղ մեքենայի վրա փակցված ՀՀ դրոշը ծածանվում է Թուրքիայում։ Պատվիրակությունը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին և Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին, որտեղ ԱԺ նախագահը ծավալուն ելույթ կունենա, ըստ խոսնակի՝ անդրադառնալով այս պահին ՀՀ-ում տիրող իրավիճակին: Իսկ վաղը Սիմոնյանը կհանդիպի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ։ Հայտնի չէ՝ կառավարական օդանավո՞վ է Սիմոնյանը մեկնել Անկարա, թե՝ ոչ։ Ըստ ԶԼՄ-ների՝ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է մեկնել կառավարական ինքնաթիռով, քանի որ Երևան-Անկարա ուղիղ չվերթ չկար։

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահի կարծիքով՝ 30 տարի անց բավականին մոտ ենք հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը։


Վերջին անգամ Թուրքիա այցելել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո։




32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page