top of page

Ալիևի գերիները

  • YO
  • 24 дек. 2023 г.
  • 1 мин. чтения

24.12.2023



Օրերս Դուբայում տեղի ունեցավ International World Travel Awards-ի հաղթողների մրցանակաբաշխությունը, որի «ՏաԹևեր» հայկական ճոպանուղին երկրորդ անգամ հաղթեց «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում։


Հեղինակավոր մրցանակը հանձնվեց «Թևեր» նախագիծը հիմնող, Բաքվի զնդաններում արդեն 3 ամիս հառաչող Ռուբեն Վարդանյանի որդուն՝ Դավիթ Վարդանյանին։


Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Նրա հետ միասին ձերբակալվել են Արցախի Հանրապետության նախկին ղեկավարները, ինչպես նաև Հայաստանի այլ քաղաքացիներ։ Ձերբակալությունները կատարվել են խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և Ժնևի կոնվենցիան՝ կապված ռազմագերիների կարգավիճակի հետ։


Ձերբակալությունից անցել է արդեն 3 ամիս, սակայն Հայաստանի իշխանությունները դեռևս ոչ մի արդյունավետ միջոց չեն ձեռնարկել նրանց ազատ արձակման համար։ Նրանք պահվում են Բաքվի մեկուսարանում, որտեղ ենթարկվում են խոշտանգումների և նվաստացման։


Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել անհապաղ ազատ արձակել նրանց: Սակայն Ադրբեջանի իշխանություններն անտեսում են այս կոչերը։


Հայաստանի իշխանությունները պարտավոր են վճռական քայլեր ձեռնարկել հայ գերիներին ազատելու համար։ Նրանք պետք է օգտագործեն բոլոր հնարավոր դիվանագիտական ​​և քաղաքական լծակները Ադրբեջանի վրա՝ հասնելու իրենց ազատմանը։


Փոխարենը ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները: Ճիշտ է, Բաքվի հետ նույն երգն են երգում:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page