top of page

ԱՀԿ ղեկավարը կբանտարկվի՞

  • YO
  • 23 апр. 2020 г.
  • 2 мин. чтения

23.04.2020

Հավատացնում եմ ձեզ, ամենադժվարը դեռ առջեւում է, շատերը չեն պատկերացնում, թե դա ինչ վարակ է: Այդ հայտարարության հեղինակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդոս Գեբրեյսուսն է: Նրա այդ չարագույժ հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ մի շարք երկրներ սկսում են թուլացնել կարանտինի ռեժիմը: ԱՀԿ-ին դա դուր չի՞ գալիս:


Մասնավորապես, եվրոպական երկրները աստիճանաբար թուլացնում են մեկուսացման ռեժիմը, բացում հանրային գործունեության ոլորտներ եւ այլն:


Դրան զուգահեռ, բացվում են նաեւ հարցեր, ուղղված ԱՀԿ-ին, կասկածով, որ կառույցը քողարկել է Չինաստանին, օգնելով թաքցնել վարակի վերաբերյալ կարեւոր տեղեկություններ եւ դառնալով համաշխարհային ճարակի պատճառ: Այդ հարցերը տալիս են ոչ միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այլ նաեւ եվրոպական երկրների կառավարությունները:


ԱՄՆ Սենատը սկսել է քննել ԱՀԿ գործունեությունը, եւ մինչ ավարտը Վաշինգտոնը դադարեցրել է այդ կազմակերպության ֆինանսավորումը:


Դրան զուգահեռ, ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ չկա կորոնավիրուսի կենդանական ծագման կասկած: Բանն այն է, որ ԱՄՆ ու այլ երկրներ, փորձագետներ կասկածում են, որ կորոնավիրուսը ստեղծվել է Ուհանի կենսաբանական լաբորատորիայում եւ այնտեղից է հայտնվել բնության մեջ:


Ինչու՞ է ԱՀԿ պաշտոնյան շտապում հերքել այդ կասկածը: Չինաստանն էլ հայտարարում է, որ չկա արհեստական ծագման որեւէ ապացույց:


Եթե կասկածը հաստատվի, ապա աներկբա է, որ դա կլինի խպոշորագույն միջազգային սկանդալ, որը կարող է ավարտվել ոչ միայն Չինաստանին ներկայացվելիք ահռելի փոխհատուցման պահանջներով, այլ նաեւ Առողջապահության միջազգային կազմակերպության պաշտոնյաների հնարավոր քրեական պատասխանատվությամբ:

Առավել եւս, որ միջազգային կառույցներում կոռուպցիոն գործարքների հարցը համաշխարհային օրակարգում է վաղուց: Օրինակ, ԱՀԿ-ն իր այսպես ասած հեղինակությամբ ամենեւին վեր չէ ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիայից, կամ եվրոպական ֆեդերացիայից, որոնք վերջին տարիներին ուղղակի ցնցվել են կոռուպցիոն սկանդալներից: ԱՄՆ իրավապահները գործեր հարուցեցին 2018 եւ 2022 թվականների աշխարհի առաջնությունների իրավունքի տրամադրման կապակցությամբ:


Կոռուպցիան ներթափանցել է ոչ միայն մարզական կազմակերպություններ: Եվ մեղմ ասած դժվար է կորոնավիրուսի պատմության մեջ քրեորեն հետապնդելի տարրի բացակայության մասին խոսել այնպիսի համոզումով, ինչով ԱՀԿ պաշտոնյան կարող է խոսել կորոնավիրուսի արհեստական ծագումը բացառելու մասին: Առավել եւս, որ ԱՀԿ-ն գլխավորում է մարդ, որի անունը շոշափվել է թե իր երկրում՝ Եթովպիայում, թե ԱՀԿ ղեկավարի պաշտոնում տարբեր սկանդալային պատմություններում:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

ԼՐԱԳԻՐ

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page