top of page

Ամերիկայի ոսկեդարը սկսվում է հենց հիմա, Աստված ինձ փրկեց, որպեսզի ես Ամերիկան դարձնեմ կրկին մեծ. Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահը

20.01.2025



Ամերիկայի ոսկեդարը սկսվում է հենց հիմա։ Այսօրվանից մեր երկիրը կրկին կհարգվի ամբողջ աշխարհում։ Մինչ այժմ մենք ունեցել ենք կառավարություն, որը ծախսում էր գումար՝ պաշտպանելու ուրիշների սահմանները, բայց չէր պաշտպանում սեփականը։ Սակայն ամեն ինչ փոխվում է այսօրվանից։ Ամերիկայի անկումը ավարտված է։ Ես գրեթե կորցրել էի կյանքս, բայց Աստված ինձ փրկեց, որպեսզի ես կրկին Ամերիկան մեծ դարձնեմ։ Մենք քաղաքացիներին վերադարձնելու ենք հույսը, անվտանգությունն ու խաղաղությունը։ Ամերիկացիների համար 2025 թվականի հունվարի 20-ը ազատության օրն է։ Արդեն այսօր ես կստորագրեմ մի շարք հրամաններ՝ սկսելով Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն հայտարարելուց։ Ես կդառնամ խաղաղարար և միավորող։ Ես վերջ կտամ քաղաքականությանը, որը յուրաքանչյուր ասպեկտում ներառում էր ռասայի և գենդերի հարցեր։ Մենք կրկին կլինենք այն ազգը, որը տանում է դրոշը դեպի հիասքանչ հորիզոններ, շարժվելով դեպի աստղեր և ուղարկելով տիեզերագնացներ՝ Մարսի վրա տեղադրելու աստղանաշուլակ դրոշը։ Մենք կկառուցենք ամենաուժեղ բանակը, բայց հաջողությունը կգնահատենք ոչ թե հաղթած ճակատամարտներով, այլ պատերազմներով, որոնք կավարտենք և որոնց մեջ չենք խրվի։ Մեզ չեն նվաճի, չեն կոտրի և չեն վախեցնի։ Այսօրվանից Միացյալ Նահանգները կլինի ազատ, ինքնիշխան և անկախ ազգ։ Աստված օրհնի Ամերիկային։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page