top of page

Ոստիկանն է նաև մեր բժիշկը

25 мар. 2020 г.
1 мин. чтения

ՀՀ ոստիկանությունը, որին վստահված է արտակարգ իրավիճակի ընթացքում հրամանատարի հանձնարարականների կատարման մոնիտորինգի գործառույթները, մինչեւ 16:00-ն ավելի լոյալ վերաբերմունք կցուցաբերի խախտողների նկատմամբ, նշված ժամից հետո միջոցներն ավելի կխստանան: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:


Ըստ նրա` այս կերպ ոստիկանությունը ձգտում է քաղաքացիներին պարզաբանել, կոչ անել կատարել պահանջները: Մհրյանը նշել է, որ ոստիկանությունը երեկվանից սկսել է վերահսկողություն իրականացնել. քաղաքացիներին կարգադրվել է առանց ծայրահեղ անհրաժեշտության տնից դուրս չգալ: Եթե քաղաքացին դուրս է գալիս տնից, ապա նա պետք է իր հետ անձը հաստատող փաստաթուղթ եւ իր իսկ կողմից գրված տեղեկանք ունենա դուրս գալու ժամի, ուղղության եւ վերադարձի նախատեսված ժամի մասին: Փոխոստիկանապետը նշել է, որ կան բացառություններ, ում թույլատրվում է գործունեություն ծավալել:


Մhրյանը հայտնել է, որ արդեն իսկ 92 քաղաքացի է տուգանվել անձնական ավտոմեքենայի մեջ երկու անձից ավել գտնվելու մասին պահանջի խախտման համար: Պարադոքսն այն է, որ հասարակական տրանսպորտը գործում է, եւ այնտեղ թույլատրվում է նստատեղերի թվին հավասար մարդկանց տեղափոխել: Միեւնույն ժամանակ, Հայկ Մհրյանը համաձայնել է, որ տնից դուրս գալու նպատակի մասին փաստաթուղթը կարող է որպես վիրուսի փոխանցման աղբյուր ծառայել:


«Ոստիկանությունը փորձելու է հնարավորինս պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները: Կաշխատենք, որպեսզի փաստաթուղթը փոխանցման միջոց չդառնա», - ասել է փոխոստիկանապետը: Պատասխանելով այս պահանջի նպատակի վերաբերյալ հարցին, Մհրյանն ասել է. «Եթե մարդը վերցնի գրիչը եւ գրի` ուր եւ ինչու է գնում, մտադրությունները շարադրելիս պատասխանատվությունը մի փոքր կբարձրանա»:

Հարցին, պետք է արդյոք ունենալ այդ փաստաթուղթը աղբը թափելիս, փոխոստիկանապետը նշել է, որ նման դեպքերում տեսուչները կարող են հասկանալով մոտենալ:


 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page