top of page

Տեղաշարժ թերթիկով


ՀՀ ողջ տարածքում այսօր` ժամը 23:00-ից սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը: Պարետի հանձնարարությամբ` Ոստիկանության ուժերը Հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու են հսկողություն: Մարդկանց տեղաշարժի դեպքում ոստիկանն իրավասու է մոտենալու եւ հարցնելու նպատակը եւ ստուգելու անձը հաստատող փաստաթուղթը եւ տեղաշարժման թերթիկը: Եթե չկա այդ թերթիկը, ապա ոստիկանը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի համապատասխան միջոցներ կիրառել: Այս մասին այսօր` մարտի 24-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը:


«ՀՀ ողջ տարածքում այսօր` ժամը 23:00-ից սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը եւ սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց բնակության վայրում: Մեր քաղաքացիները պետք է մնան տանը, տանից դուրս չպետք է դուրս գան` բացառությամբ  որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերում: Այդ դեպքերը նույնպես պարետի որոշմամբ սահմանված են, մասնավորապես, կենսական անհրաժեշտությունից ելնելով մեր քաղաքացիները կարող են այցելել` գնումներ կատարել մթերային խանութներ, դեղատներ կամ գյուղատնտեսական շուկաներ: Սա չի նշանակում, որ քաղաքացիները հնարավորություն ունեն օրը մի քանի անգամ այցելել, ցանկալի է, որ ցացառիկ դեպքերում դուրս գան: Հնարավորություն ունեն մասնակցելու հոգեհանգստի արարողություններին, ինչպես նաեւ եթե խնամքի կարիք ունեցող անձի են այցելում նույնպես կարող են դուրս գալ»,- ասաց Քրմոյանը:


Նա նշեց նաեւ բացառիկ դեպքերում թույլատրվելու է նաեւ բնակության վայրի անմիջական մոտակայքում օրական մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարժության համար դուրս գալ տանից:


«Արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի թերթիկ կա, որը յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալուց մեր քաղաքացիները պետք է լրացնեն այդ թերթիկը: Այն տնտեսական գործունեությունը կամ պետական կառավարման աշխատողները, որոնք թույլտվություն ունեն` դուրս գալու տանից, այդ անձինք նույնպես այդ թերթիկը պետք է լրացնեն: Եթե անձն աշխատում է սննդի արտադրությունում եւ պետք է աշխատանքի գնա, ուրեմն անձը պետք է ունենա պարտադիր անձը հաստատող փաստաթուղթ եւ այդ թերթիկը լրացնի; Պետք է սահմանված լինի անձի անուն ազգանունը, ելքի ժամը, հասցեն` որտեղ անձը դուրս է գալիս, այցելության հասցեն»,- ասաց փոխվարչապետի խորհրդականը:


Նա նշեց նաեւ 2-րդ սահմանափակումը, որի որոշմամբ սահմանափակվում է նաեւ ՀՀ ողջ տարածքում հանրային ծառայության իրականացումը. «Հրահանգված է հանրային իշխանության բոլոր մարմիններին` գործունեությունն իրականացնել հնարավորինս առցանց տարբերակով: Սա նշանակում է, որ վարչական շենքում անձինք իրավունք չունեն գտնվել: Բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ մարմնի ղեկավարը առանձնահատկություններից ելնելով` որոշում է, որ որոշակի քանակով մարդիկ պետք է այցելեն»:


Քրմոյանը շեշտեց, որ չեն աշխատելու պետական մարմինների սպասարկման գրասենյակները. «Քաղաքացիները չպետք է ացելեն պետական մարմիններ` ծառայություններ ստանալու նպատակով: Այն կարող է կատարվել նաեւ առցանց: Միեւնույն ժամանակ, որպեսզի քաղաքացիների անհետաձգելի կարիքները անպատասխան չմնան, մեր պետական մարմիններին հրահանգված է իրենց ֆեյսբուքյան էջերով կամ կայքերով կհրապարակեն բոլոր կոնտակտները, որով  քաղաքացիները կարող են անհետաձգելի դեպքում դիմել տվյալ պետական մարմնին»:

ԱԱԾ-ն կորոնավիրուսի տարածման վերաբերյալ այսօր` մարտի 24-ին հայտարարություն է տարածել:


Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.


«Հանրապետությունում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ» վարակի տարածման վտանգը եւ ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական եւ տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների եւ այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։


ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am կամ էլ-փոստերի միջոցով՝ press@sns.am, ta@sns.am, ինչպես նաեւ ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ facebook.com»:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page