top of page

Այսօր 19 տարեկան Արեգի տոնն է, որը Շուշիում զոհված եղբոր դին հանելիս ինքն էլ է զոհվել. իրենք չգիտեն, որ Ղազանչեցոցի գլխին հիմա ադրբեջանական դրոշն է ծածանվում...

  • YO
  • 28 янв. 2024 г.
  • 1 мин. чтения

28.01.2024



Այսօր 19 տարեկան Արեգի տոնն է, որը Շուշիում զոհված եղբոր դին հանելիս ինքն էլ է զոհվել։ Իրենք չգիտեն, որ Ղազանչեցոցի գլխին հիմա ադրբեջանական դրոշն է ծածանվում։


Այսօր 18 տարեկան Սաքոյի տոնն է, որը հավատացած էր՝ հաղթելու ենք, մորն ասած վերջին խոսքերն էին՝ «Մա՛մ ջան, կպած առաջ ենք գնում, չմտածես», ու ինքը հաղթած էլ զոհվեց՝ էդ մենք ենք պարտվել։


Այսօր 27 տարեկան անմահացած հերոս Արտյոմ Քոլանջյանի տոնն է, ով 2016 թվականից ի վեր կամավորագրվել էր ,ու մինչև վերջ կյանքը չխնայեց հանուն Հայրենիքի, հանուն ապագայի, հանուն մեզ բոլորիս:


Այսօր էն զոհված բժիշկների՝ Սաշայի, Նարեկի, Վահեի, Դավիթի, Հարութի... տոնն է, որոնք վիրավոր տղաների համար ոչինչ չեն խնայել՝ իրենց կասկան են տվել, իրենց կյանքն են տվել։


Այսօր 34 տարեկան Կարոյի տոնն է, որն ամեն հարձակումից առաջ 1֊2 ամսական աղջկա նկարն է նայել ու կատաղած առաջ նետվել։ Կարոյի դին հենց աղջկա նկարով էլ ճանաչեցին։


Կարինե Հարությունյան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page