top of page

Այս ծանր պահին անգամ արցախցիներն ուտում են իրար. Ասկերանի իր տնից ձերբակալել են Վիտալի Բալասանյանին

  • YO
  • 14 июл. 2023 г.
  • 1 мин. чтения

ու յուր բարեկամներին: Ձերբակալությունն անցել է դիմակավորված շոուով, ձեռքերն ոլորելով: Հայ-հայը գնացած, վայ-վայը մնացած Արցախում գեներալին կասկածում են փողերի լվացման մեջ:



14.07.2023

Ասկերանի իր տնից ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նրա հետ ձերբակալել են նաեւ որդուն, եղբորը եւ քեռու տղային:

Բալասանյանի ձերբակալությունը շոուվ է անցել՝ դիմակավորված անձինք ոլորել են նրա ձեռքերը:

Բալասանյանի տանը 40 րոպե խուզարկությունից հետո զենք ու զինամթերք է հայտնաբերվել։ Ձերբակալելուց հետո նրան ձեռնաշղթաներով տարել են ԱԱԾ, իսկ այժմ դատախազությունում է։


Վիտալի Բալասանյանն եւ իր որդին կասկածվում են 70 մլն դրամի լվացման մեջ:


Արցախյան փաստաբան Ռաֆայել Մարտիրսյանը, ով ստանձնել է Բալասանյանի պաշտպանությունը, հայտնում է, որ վերջինիս մարմնի վրա ձերբակալությունից հետո առկա են բազմաթիվ վնասվածքներ։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page