top of page

Աննախադեպ գործեր

30 апр. 2020 г.
1 мин. чтения

30.04.2020, ԵՐԵՎԱՆ

Այս պահին մի քանի աննախադեպ ծավալի քրեական գործեր են քննվում տարբեր քննչական մարմինների վարույթում, որոնք վերաբերում են 10-15 տարի թաքցված ու արտոոնյալ տնտեսական գործունեությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ լրագրողների հարցին։ 

«Այդ տնտեսական գործունեությունը իրականացվել է շուրջ 100 ֆորմալ սուբյեկտների կողմից, ու ձեռք են բերվել որոշակի օպերատիվ տեղեկություններ, որ այդ այդ ամբողջ գործունեությունը ղեկավարվել է 1-2 կենտրոնից։ Նախնական սխեման այնպիսին է, որ այդ գործունեության արտոնյալ հատվածը այլ կերպ, քան կազմակերպված եղանակով չէր կարող իրականացվել։ Մեր երկրում այս ծավալի քրեական գործեր երբեք չեն քննվել»,- հայտարարել է Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կազմակերպվել է այնպես, որ հետագայում դրա բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ լինեն։ Դատախազն ասել է, որ ղեկավարված սխեմայում մի քանի հարյուր միլիոն դոլարի շրջանառության մասին է խոսքը։ 

Դավթյանն նաև նշել է, որ այն փուլում, երբ ապացուցողական բազան բավարար կլինի, այդ պահից կսկսվեն հետապնդումներ։ Լրագրողների ճշգրտող հարցին՝ արդյոք հարուցված քրեական գործերի մասին արդեն հայտարարվե՞լ է, գլխավոր դատախազը պատասխանել է՝ աննախադեպ ծավալներով քրգործը վերաբերում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ կապված գործին և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ կապված գործին։ 

«Մենք պաշտոնական տվյալ ունենք, որ Միքայել Մինասյանը երկրի տարածքում չի գտնվում»,- տեղեկացրել է Դավթյանը՝ ավելացնելով, որ հետախուզման աշխատանքներում համագործակցություն է լինելու նաև միջազգային գործընկերների հետ։ 

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page