top of page

Անցանկալի իրավիճակ է ստեղծվել․ խաղաղապահների հրամանատարը մեկնում է Բաքու՝ հասկանալու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3

Ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ գնդապետ Ալեքսանդր Լենցովը վաղը կմեկնի Բաքու։ Նա այդ մասին հայտնել էր դեռ մայիսի 1-ին՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ համատեղ հանդիպման ընթացքում։ Լենցովի և արցախյան իշխանության առաջին առերես հանդիպումը մեկ շաբաթ առաջ էր կայացել՝ Արցախի նախագահականում։ Կառավարությունը բաց հաղորդագրությամբ առաջին անգամ բողոքներ չէր ներկայացրել, այլ միայն պահանջներ էին նորանշանակ հրամանատարին՝ կետ առ կետ։ Օրեր առաջ կայացած երկրորդ հանդիպման արդյունքով, որն ի դեպ այս անգամ արդեն խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում էր, Արցախի պետնախարարը նախագահի փոխարեն նշեց, որ խաղաղապահների հրամանատարը հաղորդագրություն է թողել՝ գնում է Բաքու՝ հանդիպումներ է ունենալու ադրբեջանական կողմի հետ։ Միայն այնտեղից վերադառնալուց հետո նա կկարողանա պատասխանել հարցերին ու տեղեկություններ փոխանցել։ Կարելի է ասել, որ Արցախի նախագահը «ոչ պաշտոնական» մակարդակով մեկնաբանեց այս լուրը։ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային նորաստեղծ խորհրդի նախագահը, որը նախկինում առանձնանում էր իր ընդդիմադիր և արցախյան իշխանության արկածախնդրությունը «զսպող գրառումներով», ասել էր՝ «Լենցովի մեկնելը Բաքու բանակցությունների ընդամենը աչքակապություն է․ մեր լռությամբ տեղիք ենք տալիս Ռուսաստանին մտածել, որ էս էլ ենք պատրաստ կուլ տալ»: Թե ինչը նկատի ուներ կուլ տալով, Պետրոսյանը չէր մանրամասնում, բայց պահանջն արդիական է՝ բացել Լաչինի ճանապարհին տեղադրված ապօրինի անցակետը, որը դարձել է վերջին օրերին ամենից վերահաս պահանջը՝ ստեղծված նոր իրավիճակով։ Մեզ պետք է պետական մակարդակով ընդդիմանալ ընթացող պրոցեսին, որպեսզի Ռուսաստանը հարցի առաջ կանգնի,- ասում է Տիգրան Պետրոսյանը՝ նկատի ունենալոով Արայիկ Հարությունյանին, որը նրան պատվիրակել է ճգնաժամը թոթափելու պաշտոնում։ Հայաստանում և Արցախում և մեր տարածքներից դուրս վերջին շրջանում շատ են ծանր-քաղաքական հանդիպումները։ Շրջափակված ժողովուրդն ու նրանց հեռահար ապրումակցողները սպասում են հստակ որոշումներին, որոնք չեն երևում մոտ ներկայում։

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page