17.05.2023
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ձերբակալվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու ենթադրյալ փորձի առիթով։
Նրանք տեղափոխվել են Շենգավիթի ոստիկանական բաժանմունք։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 17-ին «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել․ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները փորձել են առեւանգել Աշոտ Փաշինյանին»։
News.am-ի հետ զրույցում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, որը եւս կազմակերպության անդամ է, հերքեց տեղեկությունը նշելով, որ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանն առաջարկել է Աշոտ Փաշինյանին միասին գնալ «Եռաբլուր»։ Աշոտ Փաշինյանը համաձայնել է, նստել մեքենան եւ ընթացքից դուրս նետել իրեն։ Ըստ Գալեյանի՝ ինքը հասցրել է արգելակել մեքենան, Աշոտ Փաշինյանը վնասվածքներ չի ստացել եւ հեռացել է տարածքից։
Commentaires