top of page

Ապագա բժիշկները՝ ներկաների կողքին

  • 29 мар. 2020 г.
  • 2 мин. чтения

ՀՀ առողջապահության նախարարությունը կազմում է վերջին կուրսերի բժիշկ ուսանողների ցանկը, որոնք կարող են օգնել կորոնավիրուսով հիվանդների բուժման հարցում, եթե իրավիճակն անկառավարելի դառնա։


Մարտի 17-ին Իտալիայի իշխանությունները հայտարարեցին, որ բժիշկների պակասի պատճառով ուզում են բժշկական հաստատությունների վերջին կուրսերից 10 հազար ուսանողի ներգրավել կորոնավիրուսի դեմ պայքարում։


Հայաստանում իրավիճակը դեռ այդքան էլ ողբերգական չէ, սակայն իրավիճակի նման զարգացում մեր երկրում ևս դիտարկվում է։


Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, ներկա պահին բուժող բժիշկներն են հիմնական բուժօգնությունը ցույց տալիս, թեև կան ուսանողներ, որոնք ադմինիստրատիվ հարցերում օգնում են։


«Բայց մինչև հասնենք այն վիճակին, որ պիտի, օրինակ, ուսանողները օգնեն, մենք այս պահին հավաքագրում ենք անում, տվյալների բազա ենք հավաքում։ Վերջին կուրսի ուսանողներն են։ Եվ եթե որևէ այդպիսի իրավիճակում գտնվենք, որ արդեն բուժող բժիշկները չհերիքեն, այո՛, ուսանողները ևս կկցվեն այդ գործին»,–ասաց Նիկողոսյանը։

Թե ուսանողների ինչ քանակի մասին է խոսքը, Նիկողոսյանի խոսքով, դեռ վաղ է ասելը։ Տվյալների հավաքագրման գործընթացը շարունակվում է։


Իր հերթին Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի քարտուղար Շուշան Դանիելյանը նշեց, որ նման սցենարի իրենք պատրաստ են։


«Մենք վերապատրաստումներ ենք արել, այս պահին մենք օրդինատորներ, ուսանողներ ունենք, որոնք տարբեր հիվանդանոցներում են։ Հիմա մեր 8 օրդինատորներ ինֆեկցիոն հիվանդանոցում են», – ասաց Դանիելյանը։

Նրա խոսքով` իրենք կուրսեր են անցկացրել այլ ոլորտների նեղ մասնագետների համար։ Օրինակ` տրավմատոլոգին պատրաստել են ինֆեկցիոն և համաճարակաբանական գործողությունների համար, ինչը կօգնի մասամբ թեթևացնել մասնագետների բեռը։

«Դա իրենք կկարողանան անել միայն մասնագետի, ինֆեկցիոնիստի հսկողության տակ, բայց դա կարևոր է, որովհետև ոչ ծանր դեպքերում միգուցե իրենք կարողանան արդեն ինչ–որ ձևով օգնություն ցույց տալ», – ասաց Դանիելյանը։

Բացի այդ, նրանք կկարողանան, օրինակ, տնայցեր կատարել։ Այդպիսով մասնագետները կկարողանան հիվանդանոցներում հանգիստ զբաղվել ծանր դեպքերով։

Միևնույն ժամանակ նա հայտնեց, որ ուսանողները չեն կարող միայն իրենց ցանկությամբ աշխատանքի անցնել։ Հիվանդանոցների կողմից պահանջարկ լինելու դեպքում նրանք նախ հատուկ վերապատրաստման դասընթացների կմասնակցեն։

Ներկա պահին վերապատրաստում անցած ուսանողական «ռեզերվում» ավելի քան 300 ապագա բժիշկ կա։


Ինչ վերաբերում է ուսանողների քանակին, որոնք կարող են միանալ բժիշկներին, ապա այս պահին հստակ թիվ չկա։


Հիշեցնենք` Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակվելու 407 դեպք է արձանագրվել։ Ունենք 1 մահ, 2 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ թոքաբորբով ուղեկցվող 13 հիվանդ վերակենդանացման բաժանմունքում են։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page