top of page

Ապրելիս՝ դավաճան, սատկելիս՝ ստորաքարշ. Դավիթ Բաբայանի էժանագին ինքնաստորացման ակունքները

  • 28 сент. 2023 г.
  • 2 мин. чтения

28.09.2023

Այս դավաճանը, ռուսական մահաբեր տերության ներքինի ծառան ու հայակործան վիժվшծքը հանձնվել է կամ դեռևս պատրաստվում է հանձնվել Բաքվին:


Իր էջում նա դա ներկայացրել է որպես ինքնազոհություն` հայրենակիցներին փրկելու հանուն:


Որևէ մեկի հանձնվել-չհանձնվելով չէ, որ Ադրբեջանը խնայելու կամ չի խնայելու որևէ մեկին: Բաքուն կայուն, ամրագույն պետական մտածողություն որդեգրած պետություն է և ոչինչ չի կարող այլևս նրան շեղել իր նպատակներից և ուղեծրից: Անգամ գործելու մեթոդներից ու հանգրվանային մոտեցումներից:


Փոխարենը` այս ոչնչության Շուշի գնալ-հանձնվելը լեգիտիմացնում է Ադրբեջանի իշխանությունը Արցախի նկատմամբ:

Ինչպե՞ս:


Երբ դու ինքնակամ ընդունում ես մեղադանքը և որպես թեկուզ պսևդոպաշտոնյա, բայց այնուամենայնիվ պաշտոնյա` գնում ես բռնարարի դուռն ու ընդունում նրա իրավական հավակնությունները քո հանդեպ և իրավական գործընթացի մեջ ես մտնում` դրանով դու լեգիտիմացնում ես թե´ քո հանդոպ մեղադրանքը և թե´ քո երկրի զավթումն ու դրա նկատմամբ զավթողի իրավատիրությունն ու պահանջները:


Դավիթ Բաբայան վիժվшծքն ընդամենը ուզում է շարունակել քարշ տալ իր ողորմելի, դավաճան ու ստոր գոյությունը և մի վերջին հույս ունինթե իր մոսկովյան Լուբյանկայի կուրատորներն իրեն կազքտեն գերությունից ու ինքը նորմալմկյանք կվերադառնա:


Չի վերադառնա: Որպես օգտագործված լատեքս նա արդեն դեն է նետվել և կավարտի Բաքվի բանտում` մոռացված ու գլուխը զուգարանակոնքի մեջ: Այնտեղ, որտեղ իր տեղն է:


Իր կյանքի ընթացքում այս ճիվաղն արեց ամեն ինչ` Արցախին կյանքի ու հյակական մնալու բոլոր շանսերից զրկելու համար: Մինչ վերջին վայրկյանը ծառայեց Մոսկվայից եկող հայաստանակործան հրահանգներին: Արցախը Հայաստանից պոկած պահողների ստորաքարշ ծառան ու սպասարկուն էր:


Իր դիրքի արժանապատիվ մեկը կհեռանար մեկ վայրկյանում` արժանապատիվների` նախկինում ընտրած բազմաթիվ մեթոդներից մեկով:


Ու կնախընտրեր թեկուզ անչափ ուշ` բայց ազատ հավերժությունը` ծնկած ու ստորացված դաժանագույն կտտանքներով լցված գերությունից, որ միևնույն է` մահ է բերելու:

Հեռանալիս անգամ սրանք որպես ստրուկ են հեռանում:


Ապրելիս դավաճան` սшտկելիս` ստորաքարշ են ավարտում:


Սողալով ապրողները սողալով էլ սшտկում են:

Եվ կան բքզում այնպիսիք, որ սրա համար ցավում են ու իր էջում գրություններ թողնում:

Good riddance ! ճիվшղ հայրենածախերի սերունդ:


Հայկ Մարտիրոսյան

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page