Ժամանցը՝ փակ
- T S
- 24 мар. 2020 г.
- 1 мин. чтения
Обновлено: 26 мар. 2020 г.

Վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի սրճարանների եւ ռեստորանների գործունեությունը: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտարարեց, որ այս պայմաններում անհրաժեշտ են ավելի խիստ սահմանափակումներ մտցնել եւ ավելի խիստ ձեւով մոտենալ արգելքներին:
«Վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի սրճարանների եւ ռեստորանների գործունեությունը, իհարկե, բացառություն կանենք առաքման ծառայությունների համար, կդադարեն շինարարական աշխատանքները, կդադարեն նաեւ թեթեւ արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը: Կշարունակվի սննդի արտադրությունը, մթերային խանութները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով»,-ասաց Փաշինյանը` հավելելով, որ առավոտյան պարետատունը կհրապարակի ամբողջական ցանկը թույլատրվող գործունեության:
Վարչապետը նորից կոչ արեց մնալ տանը եւ պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Նշենք, որ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 235 դեպք, հիվանդներից 26-ն ունի թոքաբորբ: Ապաքինվել է 2 պացիենտ:
Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: