top of page

Ավանտյուրիստ՝ հայրենասերի դիմակով

  • YO
  • 28 сент. 2023 г.
  • 1 мин. чтения

28.09.2023



Տաթևի ճոպանուղու տոմսն աննկարագրելի թանկ արժե, հատկապես` հայաստանցիների գրպանների համար:

Դիլիջանի դպրոցը զուտ բիզնես նախագիծ է, որի աշակերտների մեծ մասը արտասահմանցի մեծահարուստների զավակներ ոն: Չունևոր հայերի համար սահմանափակ տեղեր կան: Դա էլ` ասելու համար թե դպրոցն աղքատ հայերի է կրթում:

Ավրորան միլիոնավոր դոլարների մսխման հարթակ է: Օրինակ Ջորջ Քլունիին մեկ միլիոն դոլար էր վճարվել` Հայաստան գալու համար և ուղարկվել էր մասնավոր օդանավ:

Տարեկան մեկ միլիոն դոլարի Ավրորայի մրցանակը տրվում էր օտարներին, փոխանակ հայկական նախագծերի վրա ծախսվելու: Մրցանակաբաշխության միջազգային ֆորմատը կազմակերպիչներին համաշխարհային էլիտայի համար անչափսիրելի և հարգված ֆորմատի մեջ էր մտցնում` հումանիտար ֆիլանտրոպիստների ակումբի, որտեղ Ռուբենն ու Նուբարը հսկայական նոր կապեր էին ձեռք բերում:

Մոսկվայի հայկական տաճարն ըստ էության ռուսահայ ֆսբշնիկների որջ է: Կաթողիկոսի եղբայր Եզրասի նստավայրն է և հաճախ ծառայում է որպես հայ-ռուսական հատուկ տիպի հարաբերությունների հանդիպման վայր: Տաճարը կառուցվել է այդ թվում Ռուբեն Վարդանյանի միջոցներով:

Ռուբենի մերձավորագույն գործընկեր Նուբար Աֆեյանի Մոդեռնան, որ ամենաէֆֆեկտիվ պատվաստանյութերից մեկն էր ստեղծել` Հայաստանին ոչ մի, բացարձակապես ոչ մի առաջնություն չտվեց Քովիդի օրերին` պատվաստանութը ստանալու հրատապության հարցում: Հայաստանին նաև անվճար մեծ խմբաքանակներ չտրամադրվեցին:


Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page