Այսպիսի մեկնաբանություններով է ողողված Facebook-ը
24.09.2023
Փաստորեն զենք կար…
Գոնե պայթեցնեիք, լավ էս ի՞նչ են անում: Զենքը տաս թշնամուդ, մորթվես, որ հետո էդ զենքն ուղղվի քո վրա՞:
Հիշեք որ ոչ վաղ անցյալում դիրքում մինչև վերջին շունչը կռիվ տված Ռոբերտ Աբաջյան էլ է եղել:
Զենք հանձնելը, իրական կյանքում կռվել չուզենալը արդարացնոզները, հանուն ծնկած կյանքի սպիտակ դրոշ պարզելը արդարցնողները, հանձնվել քարոզողները, պայքարի կոչ անողին «ում զավակին ես ուզում զոհաբերել» ասողները պետք է հիշեցվեն, որ վերացող տեսակ էլ է եղել` Ռոբերտ Աբաջյանի «Ով այս դիրքը հանձնի` նրա մերը» ասող անզեն մնացած, 18 տարեկան տղայի տեսակը:
Կապիտուլյացիա լսել եք, բայց չէիք տեսել, չգիտեիք թե դա ինչ է: Դրա համար էլ հիմա ծանր եք տանում, որ զենք զինամթերքը տարել տվել են թշնամուն: Բա ստորագրել են, պիտի տան: Ու ոչ միայն, զորքին էլ են հանձնելու թշնամուն, ու թշնամին ինքնա որոշելու նրանց ճակատագիրը, թե ինչքան պետքա նստեն, ինչ պայմաններում: Թշնամին ինքնա որոշելու թե ումա կարգելու Արցախում ղեկավար, դա կարա լինի նույնիսկ ազերի:
2020-ին թշնամուն մի փամփուշտ ինքնակամ, մեր ձեռքով տարե՞լ ենք տվել, չենք տարել: Հիմա տարբերեք կապիտուլյացիան պարտությունից: Նիկոլի լավությունը, փրկությունը գնահատելու, թիկունքին կանգնելու, էս իրեք տարին ճիշտ օգտագործելու, հզորանալու փոխարեն, նրան անվանեցիք թուրք ու դավաճան, օդից բառ հնարեցիք, անունը դրեցիք կապիտուլյանտ: Այ հիմա տեսեք, թե որնա կապիտուլյացիան ու ով Արցախը տարավ դրան: