top of page

Ավետ Բարսեղյանն էլ լավ բանի չի սպասում, ուրեմն ամեն ինչ իրոք լուրջ է

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ 2023

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը այսօր միացել է Թագուհի Թովմասյանի՝ «հանուն Արցախի» ստորագրահավաքին։ Լրագրողների հետ զրույցում Բարսեղյանը տվել է իրավիճակային իր ընկալումները։ Արդյո՞ք հնարավոր է ներկայիս իշխանությունների օրոք հասնել հայանպաստ լուծման, Ավետն ասում է՝ չէ, չի լինի։ Հիշեցնենք, դեռ 2018-ի «հեղափոխության ամենաթեժ օրերին» արտիստը նաև խոսել էր հեղափոխութունից՝ նշելով, որ այն քննություն է Հոգու և Տեսակի։ Եվ հիմա էլ՝ ստորագրահավաքի կեցավայրում, Ավետը կրկին հիշել է հոգու և մարմնի միասնության մասին․ «Այս իրավիճակի ավարտը կլինի այն ժամանակ, երբ հասնի բոլորի գիտակցությանը, սրտին և հոգուն»,- ասել է նա՝ ավելին չմանրամասնեոլով։ Ավետ Բարսեղյանը բազմաթիվ դրվագներով հայտնվում է, երգ ձոնում կամ բանաստեղծություն նվիրում Հայաստանում ստեղծված իրավիճակին և կրկին աննկատ հեռանում։

Իսկ որտե՞ղ էր Ավետի մոտ ընկեր Նազենի Հովհաննիսյանը, որի քաղաքական տեքստերը վերջին տարիներին ավելի պոպուլյար են և ոճային։


Միգուցե «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ Թագուհի Թովմասյանի ներկայությունն էր Ավետին ոգևորել հասնել Ազնավուրի հրապարակ, չի բացառվում․․․


Ավետ Բարսեղյանը, որպես պատմաբան, դեռ նախորդ տարի մեր ժամանակաշրջանը բնութագրել էր որպես ախմախ ժամանակաշրջան։


Անկրկնելի ու անսխալական Ավետը ի՞նչ բնորոոշում կտար այս ժամանակներին։



32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page