top of page

Ատոմային զառանցանքներ

16.07.2020

Միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից չեն վրիպել Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի ահաբեկչական սպառնալիքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մասին գրել է հեղինակավոր «Ռոյթերս» գործակալությունը, նույն հոդվածում նաև հիշեցրել, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռացրել է իր արտաքին գործերի նախարարին՝ նրան մեղադրելով Հայաստանի հետ «անիմաստ բանակցությունների» համար:

Ադրբեջանի այս սպառնալից հայտարարությունը չի վրիպել նաև «ՌԻԱ Նովոստի»-ի, РБК -ի, «Ինտերֆաքս»-ի ուշադրությունից: Դրանք մեջբերել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունը, թե հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page