top of page

Արաբկիրի անձնագրային բաժնի խայտառակ աշխատանքը

  • YO
  • 23 мая 2023 г.
  • 1 мин. чтения

23.04.2023

Քաղաքացիներից չդադարող բոքոքներ են ստացվում՝ կապված անձնագրային բաժանմունքների ոչ բավարար աշխատանքի հետ: Մեր թղթակից Աննա Հակոբյանն այսօր այցելեց դրանցից մեկը՝ Արաբկիրինը:


Այստեղ ամեն օր առավոտվա 10-ին հերթագրման ընդամենը 150 կտրոնները (ամբողջ Արաբկիրի բնակչության համար) սպառված են լինում. ողջ օրը մարդիկ գնում-գալիս վրդովվում են, բայց պատասխանը նույնն է՝ կտրոն չկա:


Առավոտ կանուխ կտրոն ստացածները ստիպված են երբեմն 6-7 ժամ սպասել պատուհանին մոտենալու իրենց հերթին:


Տասը պատուհաններից կիսատ-պռատ աշխատում են 3-4-ը: Աշխատակցուհիները՝ դանդաղաշարժ, տիրող իրավիճակին ոչ ադեկվատ:


Եթե աշխատեին բոլոր 10 պատուհանները իրադրությունը բոլորովին այլ կլիներ, սակայն բաժանմունքի պետ Ն.Բարսեղյանը անտարբեր դեմքով հետ-առաջ է գնում և հորդորում քաղաքացիներին մոտենալ վաղը՝ առավոտյան շուտ 150 կտրոններից մեկն իրարանցման և հրմշտոցի մեջ ստանալու հույսով:

Երևանի ամենածանրաբեռնված անձնագրային բաժանմունքներից մեկում 10 աշխատատեղերից 6-ը դատարկ են:


Հաղորդումներ են ստացվում, որ նույն վիճակն է մայրաքաղաքի այլ անձնագրային բաժիններում: Դրանք մենք կայցելենք առաջիկայում:


Աննա Հակոբյան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page