21.08.2023

Արցախցի Դավիթ Մինասյանը, որ ֆեյսբուքյան եթերներում նմանակում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, տարվել է ոստիկանություն։
«Ես ազատության մեջ եմ հիմա։ Բայց շատ բողոքներ ունեմ։ Ուզում եմ իմանալ՝ Ոստիկանությունը խի՞ ա ինձ բռնել տարել Ասկերանի ոստկանությունում 1 օր ինձ դատել։ Ինձ ծեծել են, դրա պատասխանը պիտի տան, ի՞նչ իրավունքով են ծեծել ինձ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում ու հրապարակել բռնության հետևանքները։
