top of page

Արտյոմ Երկանյանը շնորհակալ է Ալեն Սիմոնյանին, որ չի միացել արձանը հանելու Չավուշողլուի պահանջին

  • YO
  • 14 июн. 2023 г.
  • 1 мин. чтения

14.06.2023

Ալեն Սիմոնյանը այսօր իրեն թույլ է տվել հայտարարել, որ Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված հուշարձանի տեղադրումը սխալ է եղել: Շնորհակալ եմ, որ դեռ չի միանում արձանը ապամոնտաժելու Չավուշողլուի պահանջին:


Էլ ավելի հետաքրքիր է, այն, թե ինչով է Սիմոնյանը իր դիրքորոշումը հիմնավորում: Նա ասել է որ «Նեմեզիս» գործողության մասնակիցներին չի կարելի խրախուսել, քանի որ, «ՍԽԱԼ Է ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՐՑ ԼՈՒԾԵԼԸ»:


Ու անմիջապես շտապում է «զինաթափել» իր ընդիմախոսներին, պնդելով հետևյալը՝ «Չասեք, որ էնտեղ ինչոր դատական որոշում կար: Դա մեր դատարանի որոշումը չի»:


Կա՞ ինչ-որ մեկը, ով կկարողանա Սիմոնյանին բացատրել, որ «Նեմեզիս» գործողությունը իրականացրած բոլոր հերոսները օսմանահպատակ էին ու կատարել էին իրենց երկրի օրինական դատական ատյանի օրինական վճիռը:


Բայց ավելի կորևոր է այն է, որ կատարել էին իրենց ազգի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելուն ուղված գործողություն:


Իսկ ու՞մ և ումի՞ց է պաշտպանում Սիմանյանն, արդեն դժվարանում եմ հասկանալ:


Արտյոմ Երկանյան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page