top of page

Արցախի խորհրդարանն արտակարգ նիստ է գումարում՝ քննադատելու Փաշինյանի հերթական հայտարարությունը

  • 22 мая 2023 г.
  • 1 мин. чтения

22.05.2023

Արցախի խորհրդարանը ժամը 23:00-ին արտահերթ նիստ կգումարի: Այս մասին հայտարարություն է տարածել է Արցախի Հանրապետության խորհրդարանը:


Մեր տեղեկություններով, նիստին երիցս քննադատվելու է Փաշինյանի հերթական հայտարարությունն Արցախի հանձման մասին:


Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսին բաց ասել էր, որ Հայաստանը վերջնականորեն ձեռք է քաշում Արցախից և հորդորում արցախցիներին իրենց հարցերը լուծել ուղիղ Բաքվի հետ:


«86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը: 86,6 հազար քառակուսի կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»:


Հենց այսպես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նշված տարածքը ներառում է նաև Արցախը և արդյո՞ք Հայաստանի կառավարությունը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս։


Նա նաև հավելեց հետևյալը.


-«Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով»:

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page