top of page

Արցախի մահը չե՛ք տեսնելու. Ստեփանակերտի երաժշտական ​​դպրոցի հաշվետու համերգը հոսանքի բացակայությամբ

21 июн. 2023 г.
1 мин. чтения

21.06.2023

Ավելի քան 170 ֆրանսիացի պատգամավորներ կոչ են անում կանխել Լեռնային Ղարաբաղի «ծրագրված վախճանը»։ Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է. «Սա տագնապի ահազանգ է, որը ցանկանում ենք հնչեցնել: Տագնապի ահազանգ բոլոր նրանց կողմից, ովքեր չեն ցանկանում լռել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծրագրված վախճանի և այդ տարածքի հայ բնակչության՝ ջարդերի ենթարկվելու վտանգի»։


Արցախի «վախճանը» կանխատեսում են ով ասես։ Բայց, ի տարբերություն ֆրանսիացի պատգամավորների, որոնք փորձում են կանխել նման «վախճանը» և դրա համար գործնական քայլեր են առաջարկում, Հայաստանում քաղաքական ուժերը պաթոլոգիական համառությամբ «արձանագրում են» վախճանը․ «Ղարաբաղն այլևս չի կարելի վերադարձնել». իշխանությունները մեղադրում են նախկիններին, «ընդդիմությունը»՝ իշխանություններին։ Սեփական անգործությունն ու անկարողությունն արդարացնելու հարմար միջոց. Ղարաբաղը հանձնել են, և ինչ-որ բան անելու համար արդեն ուշ է, ասում են բոլորը։


«Արևմտամետ» հոսանքներից մեկի ներկայացուցիչներն ընդհանրապես խորամանկության հրաշքներ են ցույց տալիս՝ եկեք Ղարաբաղը թողնենք Ադրբեջանի կազմում միջազգային երաշխիքների տակ մի երկու տարի, և այս ընթացքում կուժեղանանք, դաշնակիցներ կփոխենք և նորից կազատագրենք Արցախը։


Բայց ի դժբախտություն հայկական քաղդասի, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ. միջազգային դերակատարները չեն շտապում արձանագրել «Ղարաբաղի վախճանը»։ Պատահական չէ, որ Ալիևը Ղարաբաղը «Ադրբեջանի մաս» ճանաչելու մասին Փաշինյանի բոլոր հայտարարություններից հետո ուզում է, որ Փաշինյանը ստորագրի այն թղթի վրա։ Փաշինյանը կստորագրեր, բայց միջազգային միջնորդները չեն աջակցում նման քայլը։ Շաղակրատել կարելի է ամեն ինչի մասին, բայց թուղթը Ալիևի ու Փաշինյանի բանը չէ։


Հայաստանի խորհրդարանը ոչ մի քայլ չի ձեռնարկում ոչ միայն Արցախի կարգավիճակի ճանաչման, այլեւ Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի պահպանման ուղղությամբ։ Որքան շուտ ընդմիշտ փակվի միջանցքը, այնքան ավելի վստահ կարելի է խոսել «Արցախի կորստի» մասին։


Ներկայիս հայ քաղդասի հոգեբանական նարատիվը դարձած «դատապարտվածությունը» խորացնում է խզվածքը Հայաստանի միջազգային դերի և պաշտոնական Երևանի քաղաքականության միջև, դրանից բխող հետեւանքներով։ Հայ քաղդասը չի խոսում այլընտրանքային ծրագրերի մասին, այն ներքին համաձայնության մեջ է հնարավորինս շուտ ամեն ինչ հանձնելու հարցում։


Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page