top of page

Արցախի տարիքը

  • 27 мая 2023 г.
  • 1 мин. чтения

27.05.2023

Հայաստանի պատմությունը սկիզբ չունի։

Հայերը միշտ եղել են։

Անդրեյ Բիտով,

ռուս գրող

- Քանի՞ տարեկան է Արցախը։

- Արցախը միշտ եղել է։

Սա զուտ հաճելի խոսք չէ։ Այդպես է, որ կա։

Արժանի չեմ եղել լինել արցախցի։

Երևի մոտիկից Արցախի իմ չիմացությունը ներելի է,

Արցախի հետազոտման համար՝ օգտակար․ չեմ կրկնի հայտնի բաներ։

Փոխարենը կօգտագործեմ գիտական անկրկնելի մեթոդ՝ Տիրի Ալգորիթմը։

Այդ մասին կա իմ «Արցախ. Աստծո Անտառը» ակնարկում (24.05.2023):

Ար+ցախ=33+47=80

արսեն+արծաթ=սնդիկ

Արց+ախ=66+14=80

դիսպրոզի+սիլիցի=սնդիկ

Արցախ բառը պարունակում է սնդիկի սինթեզի բանաձևեր։

Գրված են երկուսը։ Էլի կան։

Նմանապես Արմեն բառը՝

Ար+մեն=33+47=80

արսեն+արծաթ=սնդիկ

Արմ+են=53+27=80

յոդ+կոբալտ=սնդիկ

Տիր Աստծո հավասարությունը՝

Արմեն=Ար+մեն=33+47=Ար+ցախ=Արցախ

Ամենաբարձր գիտական մակարդակով և ճշգրտությամբ

բացատրում է, թե ու՞մ է Արցախը, երբվանի՞ց, ինչպե՞ս, ինչու՞։

Ներսի և դրսի հորթերը աչքերով ուտում են Արցախի խոտերը․․․

Հորթերի ու Արցախի միջև հեռավորությունը

Տիեզերքի զարգացման մի ամբողջ ցիկլ է․․․

Հ․Գ․ Անկախ Հայկ նահապետի հյուսիս-հարավ տեղաշարժերից, հարց կա․

- Արցախը կազմավորվեց Հայկից առա՞ջ, թե՞ հետո։

Նախ փորձենք պարզել՝

ՈՐՏԵՂԻ՞Ց Է ԾԱԳԵԼ ՀԱՅ ԻՆՔՆԱՆՎԱՆՈՒՄԸ

Ըստ կանադահայ (լիբանանահայ) խորքային հայագետ Մարտիրոս Գավուկչանի

Հայ բառը ծագել է Ար բառից․

ԱՐ→ՀԱՐ→ՀԱՅ

Այսինքն՝

ԱՍՏՎԱԾ→ՀԱՅՐ→ՀԱՅ

Մարտիրոսի վարկածը համարում եմ ճիշտ, բայց ոչ միակ ճիշտը։

Զուգահեռաբար կարող է ճիշտ լինեն այլ վարկածներ․

Հայ բառը ծագել է Այ կամ Հայա աստվածների անուններից, հայելի բառի

տիեզերական անդրադարձումներից

և այլ իրական կամ ֆանտաստիկ երևույթներից։

Մեր բնակավայրը բազմիմաստ, բազմարժեք աշխարհ է,

ամեն խելամիտ տարբերակ ճիշտ լիելու իրավունք ունի։

Մարտիրոսի վարկածից հետևում է, որ ԱՐ բառը ՀԱՅ բառից առաջ է եղել։

Բնական է ենթադրել, որ Ար, Արմեն, Արցախ, Արք․․․ բառերը

Հայ, Հայկ, Հայք, Հարք․․․ բառերից առաջ են եղել։

Մասնավորապես, Արցախ բառը Հայկ բառից առաջ է եղել։

Բնական է ենթադրել, որ

ԱՐՑԱԽԸ ԱՇԽԱՐՀԸ ԵՂԵԼ Է ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ԱՌԱՋ

- Որտե՞ղ

- Արցախի անվան մեջ է Ծննդականը՝

ԱՐ ՑԱԽ - ԱՐԻ ԱՆՏԱՌ։

ՀԱՅՈՑ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԱՍՏԾՈ ԱՆՏԱՌ։

- Ե՞րբ է Արը ապրել։

- Արը մշտական է։


Վիկտոր Վահանյան

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page